Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ընկերականները՝ գրանդների մասնակցությամբ

Ընկերականները՝ գրանդների մասնակցությամբ
27.05.2012 | 03:04

Հունիսի 8-ին մեկնարկելիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ անցկացված ընկերական խաղերում աշխարհամասի գործող չեմպիոն Իսպանիայի ընտրանին 2:0 հաշվով գերազանցել է Սերբիայի հավաքականին: Իսպանացիների կազմում չեն եղել նախօրեին երկրի գավաթը նվաճած ,Բարսելոնիե ֆուտբոլիստները, որոնց կեսը հանգուցային դերակատարում ունի ազգային հավաքականում:
Իր հերթին Գերմանիայի ընտրանու կազմից Շվեյցարիայի հավաքականի հետ խաղում բացակայել են ,Բավարիայիե ֆուտբոլիստները: Գերմանացիները պարտվել են 3:5 հաշվով: Նրանք այդպես էլ չեն կարողացել մեկուսացնել Էրեն Դերդինյոկին, ով դարձել է հեթ տրիկի հեղինակ: Անգլիացիներն Օսլոյում 1:0 հաշվով են ավարտել նորվեգացիների հետ խաղը: Գոլի հեղինակ է դարձել Յանգը: Սեփական հարկի տակ Նիդերլանդների ընտրանին 2:1 հաշվով զիջել է բուլղարացիներին, ովքեր հաղթական գոլը խփել են ավելացված ժամանակում: Ռոնալդուի գլխավորությամբ հանդես եկած Պորտուգալիայի ընտրանին անկարող
է եղել կոտրել մակեդոնացիների դիմադրությունը. խաղն ունեցել է գոլազուրկ ավարտ: Գրանդների շարքից հիշատակենք նաև Բրազիլիայի ընտրանուն, որը 3:1 հաշվով հաղթել է աշխարհամասի առաջնությանը նախապատրաստվող Դանիայի հավաքականին. երկու գոլի հեղինակ է դարձել Հալկը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ